Հագուստն ու կոշիկը հարուստ պատմություն ունեն: Տարբեր դարաշրջաններում դրանք տարբեր նյութերից են արտադրվել՝ փայտից, կաշվից, մորթուց, պապիրուսից և այլն:
Կոշիկի արատադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ ընթացքում ոտնամանների թե՛ տարօրինակ, թե՛ հագնելու համար անհարմար, թե՛ խելքից դուրս մոդելներ են արտադրվել:
Մերօրյա դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայում, որ զարմացնեն մարդկանց: Բայց հաճախ այնպիսի մոդելներ են թողարկվում, որոնք դուրս են որևէ տրամաբանությունից: Դրանցից մի քանիսին առաջարկում ենք ծանոթանալ ստորև: